Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Այսօր Ջահերով երթ է լինելու

Այսօր Ջահերով երթ է լինելու
23.04.2025 | 18:38

Լավ չեմ հիշում, բայց 2000 կամ 2001 թվականից եմ մասնակցում Ջահերով երթին։ Նույն ժամանակ էլ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գրասենյակում ծանոթացել եմ Իշխան Սաղաթելյանի հետ։

Երթի կազմակերպչական հարցերով էինք հանդիպել։ ՈՒ այսօր, երբ ետ եմ նայում դեպի տարիների խորքը, հասկանում եմ, որ թե՛ այն ժամանակ և թե՛ հատկապես հիմա Ջահերով երթը շատ ավելի խոր իմաստ ու բովանդակություն է պարունակում, քան զուտ Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հարգելն է։ Ավելին՝ նույնիսկ մեր պահանջատիրությունը չի արտահայտում երթի ողջ էությունը։

Ջահերով երթը շատ ավելի բովանդակալից է։ Այն մեր հայ լինելու մասին է։ Մեր էության։ Մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին է։

2000 թվականին էլ, դրանից առաջ ու հետո էլ, երթին մասնակցել ու շարունակելու է մասնակցել մեր ազգի էլիտան։

Իսկականը։

ՈՒ դա մեր ամենամեծ հարստությունն է։

ՈՒզու՞մ եք իմանալ, թե ինչ պոտենցիալ ունի մեր ժողովուրդը՝ նայեք Ջահերով երթի մասնակիցների քանակին։

ՈՒզու՞մ եք իմանալ, թե ինչ ապագա ունի մեր ժողովուրդը՝ նայեք Ջահերով երթի մասնակիցների աչքերին։

ՈՒզու՞մ եք տեսնել մեր ժողովրդի կամքը՝ լսեք Ջահերով երթի մասնակիցների ձայնն ու նաև նրանց լռությունը։

ՈՒզու՞մ եք լինել իսկական հայ՝ դարձեք Ջահերով երթի փոքր մասնիկ, նույնիսկ, եթե գտնվում եք Հայրենիքից դուրս։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ